Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի քաղաքապետը հայ համայնքին շնորհավորել է Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ․ Ermenihaber.am

Հունվար 08,2020 14:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber.am – Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հանդիպել և շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Հունվարի 6-ին Իմամօղլուն նախ այցելել է Ստամբուլի Յենիքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Ստեփանոս եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև քաղաքապետն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարանի Սբ. Աստվածածին մայր եկեղեցի, որտեղ էլ հանդիպել է պատրիարք Սահակ Մաշալյանի հետ:

Հանդիպմանն առաջինը ելույթ ունեցած Մաշալյանը Իմամօղլուին շնորհակալություն է հայտնել Ստամբուլի քաղաքապետարանի կազմում կրոնական փոքրամասնությունների խնիրներով զբաղվելու նպատակով նոր բաժին հիմնելու համար:

Իմամօղլուն ելույթի ժամանակ Ստամբուլի հայ համայնքին շնորհավորել է նոր տարվա ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ ու բարեմաղթանքներ հղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: