Լրահոս
Օրվա լրահոսը

«Dudullu» արդյունաբերական գոտու նախագահ․ «Իրականում թուրք և հայ ժողովուրդների միջև որևէ խնդիր չկա․ խնդիրը քաղաքական իրավիճակն է». Region Monitor

Հոկտեմբեր 14,2026 15:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի շրջանակում Ստամբուլում այցելել են «Dudullu» արդյունաբերական գոտի և հանդիպել նախագահ Մուրաթ Օնայի հետ։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։

Ստամբուլի ասիական հատվածի Ումրանիյե շրջանում գտնվող «Dudullu»-ն խոշոր արդյունաբերական կենտրոն է, որտեղ շուրջ 3 մլն մ2 տարածքում գործում են տարբեր ոլորտների արտադրական ձեռնարկություններ։ Պաշտոնական տվյալներով՝ այստեղ տեղակայված է ավելի քան 100 գործարան, 2,300 փոքր ու միջին բիզնես, որոնք ապահովում են ավելի քան 50,000 մարդու զբաղվածություն՝ մեքենաշինության, էլեկտրոնիկայի, ավտոմոբիլային բաղադրիչների ու կենցաղային տեխնիկայի ոլորտներում։ Գոտու վարչակազմն այնտեղ գործող ձեռնարկություններին ապահովում է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, էներգամատակարարմամբ և այլ ընդհանուր ծառայություններով։ Տարածքում նույնիսկ գործում են կրթական հաստատություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, սահմանի բացման նշանակությունն ու գործարար կապերի զարգացման խոչընդոտները։ Օնայը նշել է, որ մինչ այժմ հայկական ընկերությունների հետ համագործակցություն չի ունեցել և Հայաստանում չի եղել, սակայն եթե սահմանները բացվեն, անշուշտ կապ կստեղծվի։ Հանդիպման հայաստանյան մասնակիցներն առաջարկել են դիտարկել նաև երկու երկրների նույն ոլորտում գործող արտադրողների համագործակցությունը՝ երրորդ երկրների շուկաներ համատեղ արտահանելու նպատակով։ Քննարկվել են, մասնավորապես, տեքստիլի և սննդամթերքի արտադրության հնարավորությունները։

Հայաստանի հետ համագործակցության և հայ-թուրքական սահմանի բացման մասին Region Monitor-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Օնայը հայտարարել է, որ կողմ է երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժին։

«Դուք մեր վաղեմի հարևանն եք։ Իհարկե, սա մեզ համար շատ կարևոր է։ Իրականում թուրք և հայ ժողովուրդների միջև որևէ խնդիր չկա․ խնդիրը քաղաքական իրավիճակն է։ Մենք սպասում ենք սահմանի բացմանը, որպեսզի կարողանանք ազատորեն գալ Հայաստան, իսկ դուք՝ այստեղ»,- ասել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031