Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին․ վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ

Հունվար 18,2020 20:43

Հունվարի 18-ին, ժամը 17:24-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031