Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ «անտեսանելի հզոր ուժ» կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին․ Արթուր Ղազինյան

Հունվար 18,2020 23:19

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով:

Անցել է 6 ամիս, սակայն որևէ տեղաշարժ չկա այս քրեական գործում: Նախաքննական մարմինը, կարծում եմ, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ինչը կարող էր ստիպել փորձառու և ամուր զինվորականին ինքնասպանություն գործել …

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ նույն հոդվածով …

Ինչ-որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին և ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին:

Հ.Գ. եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հ.Գ.2 ԱԱԾ-ից կորած թղթապանակները գտնվեցի՞ն…

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու…

Gepostet von Artur Ghazinyan am Samstag, 18. Januar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031