Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Սլովենիան՝ որպես փոքր, բայց հաջողակ երկրներ, ունեն հարաբերությունների ընդլայնման ամուր հիմք. Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը

Փետրվար 04,2020 16:03

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ, հաջողություններ մաղթել և համոզմունք հայտնել, որ նա իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Դեսպան Մենցինն իր հերթին նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման և ամրապնդման համար:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Սլովենիան՝ որպես փոքր, բայց հաջողակ երկրներ, ունեն լավ հարաբերություններ և դրանք ընդլայնելու ամուր հիմք:

Կարևորելով տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ նախագահն ասել է, որ երկկողմ առևտրատնտեսական կապերը դեռևս այդքան լավ զարգացած չեն, դրանք չեն համապատասխանում առկա ներուժին, մինչդեռ դրանք առաջ մղելու շատ հնարավորություններ կան:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն ծավալել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ թվայնացման, արհեստական բանականության ոլորտներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829