Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախագահը ԱՄՆ-ին մեղադրում է ահաբեկչության մեջ. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 05,2020 23:40

«Ամերիկայի ձայն». Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռուստատեսությամբ հեռարձակվող իր ելույթում մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանի դեմ ահաբեկչություն իրականացնելու մեջ: Նախագահն ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունը համեմատել է Իրանի ժողովրդի դեմ ահաբեկչության հետ

Հիշեցնենք, որ Իրանի ու ԱՄՆ առանց այն էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ ԱՄՆ-ի ռմբակոծության արդյունքում Իրաքում սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան այս գործողության, Իրանը հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան երկու ռազմակայանների ուղղությամբ, որի արդյունքում չեղան զոհեր:

Իր ելույթում Իրանի նախագահն անդրադարձել է նաև բանակցային գործընթացին:

«Նրանք կարծում էին, որ մենք ծնկի կգայինք առաջին ամիսներին ու կխնդրեինք բանակցություններ Ամերիկայի հետ իրենց նախընտրած պայմաններով»,- նշել է Ռոհանին:

Իրանի նախագահը քննադատել է նաև ԱՄՆ վարած քաղաքականությունը Մերձավոր Արևելքի հակամարտության ուղղությամբ: Ռոհանին նախագահ Թրամփի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը որակել է «դարի հանցագործություն»՝ ընդգծելով, որ այս միջոցով Վաշինգտոնը հանցանք է գործում Պաղեստինի ժողովրդի հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829