Լրահոս
Օրվա լրահոսը

Թե մինչև հիմա որքանո՞վ են նրանք կարողացել ապահովել տնտեսության ներառական աճ, ամեն մեկը կարող է տեսնել իր գրպանի պարունակության վրա. «168 ժամ»

Փետրվար 06,2020 13:07

Կառավարությունը հպարտանում է անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշով։ Սկսած 2011 թվականից տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Հայաստանում. ասում է Նիկոլ Փաշինյանը։

Ընդունենք, որ այդպես է: Բայց մի՞թե դա է կարևորը տնտեսական աճի մեջ։ Նախկինում էլ բազմիցս բարձր տնտեսական աճեր ենք ունեցել։ Իսկ ի՞նչ է շահել դրանից հասարակությունը։ Պետք է հասկանալ, որ տնտեսական աճն ինքնանպատակ չէ։ Տնտեսական աճի իմաստը հասարակության բարեկեցության բարձրացումն է։ Եթե տնտեսությունն աճում է, իսկ դրանից հասարակության բարեկեցությունը չի բարելավվում, ապա այդպիսի տնտեսական աճ ոչ մեկին պետք չէ։ Դրա համար նախկին իշխանությունները բազմիցս քննադատվել են, ու որպեսզի նորերը ցույց տան. որ իրենք տարբերվում են նախկիններից՝ ժամանակին հայտարարեցին ներառական տնտեսական աճի ապահովման մասին։

Թե մինչև հիմա որքանո՞վ են նրանք կարողացել ապահովել տնտեսության ներառական աճ, ամեն մեկը կարող է տեսնել իր գրպանի պարունակության վրա։ Բայց քանի որ մեր նպատակը ամեն մեկի գրպանի պարունակությունը հաշվելը չէ, փորձենք տնտեսական աճի ազդեցությունը հասարակության եկամուտների վրա գնահատել պաշտոնական տվյալների հիման վրա։

Սպասվող 8 տոկոսանոց աճի պայմաններում տնտեսական հատվածում աշխատավարձերը բարձրացել են ընդամենը 3,8 տոկոսով։ Խոսքը միջին աշխատավարձի մասին է։ Դա էլ հնարավոր է եղել ապահովել ցուցանիշների վերանայման կամ ճշգրտումների արդյունքում։

Եկեք խոստովանենք, որ սա ոչ մի կերպ չի տեղավորվում տնտեսական բարձր աճի տրամաբանության մեջ: Եթե սա է 8 տոկոսանոց աճի ազդեցությունը հասարակության աշխատող հատվածի եկամուտների վրա, ապա նման աճերով հեռուն չենք գնա։ Առավել ևս, այդ պայմաններում անիմաստ է խոսել մարդկանց կյանքի որակը բարելավելու մասին։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829