Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի հանրահանաքին «մասսա լցնելու» մոլուցքը չի արդարացնելու առողջապահական և անվտանգային ռիսկերը․ Արմեն Աշոտյան

Փետրվար 29,2020 18:47

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի վտանգ կա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի գլոբալ տարածման վտանգին տվել է «մաքսիմալ» գնահատականը:

Միայն Հայաստանում է, որ բժշկությունը մատաղ է արվում քաղաքականությանը:

Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս:

Մարտի 1-ի հանրահանաքին «մասսա լցնելու» մոլուցքը չի արդարացնելու առողջապահական և անվտանգային ռիսկերը՝ կապված նման իրավիճակներում ցանկացած զանգվածային միջոցառման հետ:

Հանրաքվեին ձեր կամայականությունները կյանքի կոչելու գինը կարող էլ լինել մեր տասնյակ հայրենակիցների կյանքի իրավունքը:

Չէ, խուճապ չեմ տարածում: Քաղաքական դիվիդենտներ չեմ հավաքում: Անհամեստորեն, բայց տեղին հիշեցնեմ նաև, որ բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից մեկն եմ եղել:

Աշխարհում մեր լոկալ քաղաքական օրակարգից շատ ավելի լուրջ ու նշանակալից իրադարձություններ են սահմանափակվում, չեղարկվում կամ հետաձգվում, քան մեր հայրենակիցների առողջության և կյանքի հաշվին ձեր հանրաքվեներն ու «ուժի» ցուցադրություններն են:

Կայուն ու հիմնավորված տպավորություն ունեմ, որ այսօրվա իշխանություններն իրենց պահում են 1985 թվականին Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո գորբաչովյան Սովետի նման՝ ներքին նպատակներով ջայլամակերպ գլուխն ավազում թաքցնելով, բայց գլխից ավելի խոցելի մասերը դրսում թողնելով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի վտանգ…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 29. Februar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829