Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն մաքրվելու է այն մարդկանցից, ովքեր դավաճան են եւ արատավորում են սպայի պատիվը». Մարտիրոսյան

Մարտ 03,2020 17:45 Share

ԱԺ այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանից հետաքրքրվեց. «Դեռեւս փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին: ԱԱԾ-ն դավաճաններին բացահայտե՞լ է»:

Էդուարդ Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Դա գործընթաց է, որն ԱԱԾ-ում պարբերաբար արվում է: Դա ընթացիկ հարց է: Մենք ինքնամաքրմամբ ենք զբաղվում: ԱԱԾ-ն մաքրվելու է այն մարդկանցից, ովքեր դավաճան են, հայրենասեր չեն եւ արատավորում են սպայի պատիվը»:

Գեւորգ Գորգիսյանը շարունակեց. «Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը խոչընդոտող մարդիկ բացահայտվե՞լ են»: Մարտիրոսյանն արձագանքեց. «Հենց ունենանք այդ մասին տվյալներ, կտեղեկացնենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031