ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Եսայի Մկրտչյանը ԱԺ-ում լրագրողների հարցերից խուսափեց։ Հարցին՝ Նաիրի Հունանյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ տեղեկություններ կա՞ն, ԱԱԾ փոխտնօրենն ի պատասխան ասաց, որ պատրաստ է պատասխանել միայն այսօրվա քննարկման հետ կապված հարցերին։ Նաիրի Հունանյանին հանդիպե՞լ եք, կամ ԱԱԾ «պադվալներն» ի՞նչ վիճակում են այս հարցերը ևս անպատասխան թողեց։
Փոխարենը նա լրագրողներին սկսեց ցուցումներ տալ ու ասաց․ «Մի րոպե սպասեք, չեք զգո՞ւմ, որ դուք արդեն մի փոքր ավել եք անում, քան ձեր լիազորություններն են։ Մի փոքր հետ եք գնում հիմա բոլորդ հիմա․․․ինչ վերաբերում է ԱԱԾ-ին չկա, որևէ հարցում, որը մնա անպատասխան»։
Հարցին՝ Շաքիի դեպքերի մասով ԱԱԾ-ն չունի՞ իր մեղքի բաժինը, Եսայի Մկրտչյանն այս հարցին պատասխանելուց ևս խուսափեց։
ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Եսայի Մկրտչյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































