Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին խնդիր չկա». ԱԱԾ-ն՝ մարտիմեկյան ոչնչացված փաստաթղթերի վերականգման մասին

Մարտ 03,2020 17:55 Share

ԱԺ այսօրվա նիստում անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների՝ ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի վերականգնումն ի՞նչ փուլում է. «Եվ առհասարակ, ԱԱԾ-ն թվայնացնո՞ւմ է փաստաթղթերը, որպեսզի նման խնդիրները բացառվեն»:

Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց. «Թվայնացումը մի քանի տարի է, ինչ իրականացվում է: Նաեւ մեր արխիվներն ենք թվայնացնում: Ինչ վերաբերում է մարտի մեկի նյութերին, թվայնացման գործընթացն, իհարկե, շարունակվում է, բայց փաստաթղթերը վերականգվում են ամբողջությամբ, մենք այս պահին այդտեղ խնդիր չենք տեսնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031