Կապանցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Մարինե Սահակյանը մոտ երկու տարի է՝ Չինաստանում է ապրում։ Համացանցում ուսումնասիրով աշխատանքային հայտարարությունները՝ նկատեց, որ Չինաստանի մի քաղաքում պետք են անգլերենի ուսուցիչներ, դիմեց ու ստացավ դասավանդելու թույլտվություն։ Դուստրերի հետ ապրում է Շանդոնգ նահանգի Ցիանո քաղաքում։
«Կորոնավիրուսի վարակվածության դեպքեր մեր մոտ չկան։ Վարակի կենտրոն Ուհանից շատ հեռու ենք»,- մեր զրույցում ասաց Մարինեն։ Վերջինիս խոսքով՝ խուճապ չկա իրենց մոտ։ Մարդիկ կարծես համակերպվել են ժամանակավոր այս կենսակերպին։ «Դասերը մինչեւ ապրիլ անցկացվելու են օնլայն տարբերակով, սկայպի միջոցով։ Մարդիկ՝ գիտակցելով նվազագույնի են հասցրել շփումները։ Համարյա տնից դուրս չենք գալիս»,-ասաց մեր զրուցակիցը։ Բոլոր կանոնները պահպանում են՝ փողոցներով դիմակներով են շրջում։
Ամեն քայլափոխի ստուգումներ, Ուհան քաղաքի հետ բոլոր ճանապարհները արգելափակված են, դադարեցվել է ցանկացած շարժ։ «Խանութներում ամեն ինչ կա։ Շատ քանակով ոչինչ չեն գնում։ Ով որքան ուզում է։ Խանութ մտնելիս անգամ՝ քեզ ստուգում են, նոր թողնում ներս։ Ամեն ինչ անում են, որ վարակ չմտնի»,-ասաց Մարինեն։
Կարդացեք նաև

«Մի բան էլ ասեմ՝ տանը ավանդական թոթի արաղ ունեմ։ Դա էլ ենք օգտագործում, ինչու չէ՝ երբեմն էլ 100 գրամ խմում։ Հա, թթի օղուց նաեւ չինացի եւ այլազգի ընկերներիս եմ բաժին հանել։ Ասեմ, որ դժգոհ չեն արդյունքից», – կատակեց Մարինե Սահակյանը։
Արմեն ԱՐԱՄՅԱՆ




















































