Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գասպարյան. «Պարոն Մարուքյանը պարզապես ստել է ԱԺ ամբիոնից»

Մարտ 05,2020 22:55

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հետևորդներ,

Սույն թվականի մարտի 2-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, որ Էջմիածնի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ «ՈՉ-ի թաղում» են կազմակերպել: Դրանից անմիջապես հետո ինձ հետ կապվեցին մի քանի լրատվականներ, որոնց տվեցի պարզաբանումներ կատարվածի և քաղաքապետարանի արձագանքի մասին:

Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է միջադեպին՝ նշելով, թե «Էջմիածնի քաղաքապետն ասում է՝ ես նորմալ եմ նայում դրան» (մեջբերում), մինչդեռ, օրինակ, 168.am-ին տված հարցազրույցում նշել եմ, որ «ինձ համար այդ ակցիան հաճելի չէր, այդ պատճառով էլ քաղաքապետարանն անմիջապես արձագանքել է, և համապատասխան բաժնի աշխատակիցներն ուղարկվել են. թե՛ քաղաքացիների հետ են բացատրական աշխատանքներ տարել, թե՛ տարածքը մաքրելու գործընթաց են նախաձեռնել (հարցազրույցի հատվածը տեղադրված է ստորև 👇):

Հաշվի առնելով, որ գրեթե անհնար է «ես նորմալ եմ նայում դրան» և «ինձ համար այդ ակցիան հաճելի չէր» արտահայտությունները շփոթել, մնում է միայն փաստել, որ պարոն Մարուքյանը պարզապես ստել է ԱԺ ամբիոնից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031