Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Քաղաքում կան շատ անգործ ու անօթևան շենքեր, որոնք «Լոֆթ»-ը կարող է օգտագործել իր ծրագիրն իրագործելու համար». Լոռու Մարզային գրադարանի աշխատակիցների դիմումը

Մարտ 06,2020 23:03

Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներից՝

                                                                ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին

ԴԻՄՈՒՄ

Հարգարժա՛ն պարոն  Մարուքյան, Լոռու մարզային գրադարանն ունի շուրջ 105 տարվա պատմություն: Այդ ընթացքում գրադարանը մեծապես նպաստել է մարզի գիտակրթական կյանքի զարգացմանը: Ներկայումս գրադարանն ունի գրքային հարուստ հավաքածու, որը շարունակաբար համալրվում է նոր լույս տեսած գրքերով, մամուլով: Գրադարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, դասախոսություններ, գրքերի քննարկումներ և կինոդիտումներ: Գրադարանը բաղկացած է 11 բաժիններից: Աշխատակիցներն աչքի են ընկել պատասխանատու և բարեխիղճ աշխատանքով: Մարզային գրադարանն ունի մանկական բաժին, որը տեղակայված է  առանձին մասնաշենքում և սպասարկում է ողջ քաղաքի ցածր, միջին և բարձր տարիքի երեխաներին: Տիկին Հակոբյանի շնորհիվ մանկական բաժնում գործում է «Անհաղթ աքլոր» մանկական զարգացման կենտրոնը, որտեղ տեղի են ունենում հետաքրքիր միջոցառումներ: Այսօր առավել կիրառելի է «գրադարանից օգտվողներ» ըմբռնումը, քանզի  այսօրվա գրադարանները նաև  ազատ ժամանցի վայրեր են :

Գրադարանը մշակութային կենտրոն է, իսկ մենք՝ գրադարանավարներս, մշակութային արժեքները պահպանողներն ու սերունդներին փոխանցողներն ենք:

Այսօր «Լոֆթ» ծրագիրը բռնություն է մշակույթային արժեքների նկատմամբ: «Լոֆթ»-ը ցանկանում է վերցնել ԼՄԳ-ի երկրորդ հարկն ամբողջությամբ և իր պայմաններն է թելադրում գրադարանի անձնակազմին և ընթերցողներին: Այսինքն՝ կոպիտ ասած՝ վերցնելով երկրորդ հարկը՝ կոտրում է գրադարանի ողնաշարը:

Երկրորդ հարկում է տեղակայված մատենագիտական-տեղեկատվական բաժինը, որը սպասարկում է ընթերցողների լայն շրջանակի: Բաժնում տեղակայված են թեմատիկ քարտարաններ և տեղեկատու ֆոնդ, որոնց օգնությամբ տարբեր թեմաներով սպասարկվում են մեծ թվով ուսանողներ:

Ամերիկյան անկյունը բացի գրքային սպասարկումից ունի նաև աուդիո գրքերի և էլեկտրոնային գրքերի սպասարկում: Գործում է  անգլերեն լեզվով խմբակներ տարբեր տարիքային խմբերի համար:

Համագործակցում է «Խաղաղության կորպուսի» կամավորների հետ, «Դեպի Հայք» կազմակերպության հայ կամավորների հետ, իրականացնելով տարբեր դասընթացներ՝ «Toifl» դասընթացը, առցանց դասընթացներ և այլն, որոնք իրականացվում են անվճար հիմունքներով:

Անկյունը հագեցած է նորարար տեխնիկայով և խաղերով: Ունենում ենք հյուրեր, հանրային դասախոսություններ, որոնք կազմակերպում են ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ:

Գրադարանը ունի գրական խմբակ, որը գործում է գրադարանի դահլիճում:

Մամուլի բաժինը օրական սպասարկում է 25-35 ընթերցողների, որոնց մեջ մեծ թիվ են կազմում թոշակառուները, որոնք տնային պայմաններում չունեն համակարգիչ և թարմ տեղեկատվություն ստանում են օրվա մամուլից: Մամուլի բաժինը բաժանորդագրվել է 15 անուն թերթի ու ամսագրի: Ճիշտ է, սոցցանցերը հարուստ են ինչպես ճիշտ, այնպես էլ սուտ ու շինծու տեղեկատվությամբ, բայց բոլորին հասանելի չեն: Ինչպես մամուլի բաժինը, այնպես էլ գրապահոցը, որը համարվում է գրադարանի «ոսկե ֆոնդը», սպասարկում է մեծ թվով ուսանողների, աշակերտների և վերջապես Լոռու մարզի բոլոր համայնքների ու բնակավայրերի բնակիչներին:

Մարզը հանրապետությունում երրորդն է իր մեծությամբ ու բնակչության թվով: Եվ չմոռանանք, որ մեր մարզը Հայաստանին տվել է շատ հայտնի մեծեր, որոնցից են Հովհաննես Թումանյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ստեփան Զորյանը, Սոս Սարգսյանը, Գրետա Մեջլումյանը և բազմաթիվ ժամանակակից գրողներ, գիտնականներ, ուսուցիչներ:

Այժմ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի գրադարանի երկրորդ հարկի տարածքը «Լոֆթ» նախագծին տրամադրելու: Այդ հանգամանքն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ.

  1. Երկրորդ հարկի աշխատակիցների հարցն անորոշ է:
  2. Մամուլի և գրքային ֆոնդի տեղակայման հարցը նույնպես անորոշ է:
  3. Չենք ունենում մամուլի ընթերցասրահ:
  4. Չենք ունենում դահլիճ միջոցառումներ կազմակերպելու համար:
  5. Կտրուկ անկում կապրի գրադարանից օգտվողների թիվը, քանի որ կխոչընդոտվի սպասարկման գործընթացը:
  6. Կլինի աղմուկ, որը գրադարանի կանոններին չի համապատասխանում:

Եվ վերջապես, քաղաքում կան շատ անգործ ու անօթևան շենքեր, որոնք «Լոֆթ»-ը կարող է օգտագործել իր ծրագիրն իրագործելու համար:

Հարգարժա՛ն պարոն Մարուքյան, խնդրում ենք հաշվի առնել վերը նշված խնդիրներն ու աշխատակիցների, բազմաթիվ ընթերցողների բողոքները և դադարեցնել «Լոֆթ» նախագիծը Լոռու մարզային գրադարանի շենքում հիմնելու ծրագիրը և մեր ձայնը բարձրացնել ԱԺ-ում։

Լոռու Մարզային գրադարանի աշխատակիցների կողմից։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Ձեր քննությանն է ուղարկվում Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների դիմումը: Նրանք, մասնավորապես հայտնում են իրենց մտահոգությունը գրադարանի երկրորդ հարկի տարածքը «Լոֆթ» նախագծին տրամադրելու առնչությամբ, որի արդյունքում կխոչընդոտվեն գրադարանի բնականոն աշխատանքները:

Խնդրում եմ մանրամասն ուսումնասիրել դիմումում ներկայացված փաստերը և հնարավորության դեպքում բավարարել նրանց խնդրանքը:

Միաժամանակ խնդրում եմ սույն գործով Ձեր կողմից կայացված որոշման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել նաև ինձ:

Հարգանքով՝

ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031