Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարները պատրաստ են փրկել Անի մայրաքաղաքին սահմանակից դատարկված Խարկով գյուղը

Մարտ 07,2020 21:52

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողներին ուշագրավ մի նորություն հայտնեց՝ կապված Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով գյուղում ներդրումներ կատարելու մասին։ Խարկով կամ Նորաշեն գյուղը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում, այն ընդամենը մեկ բնակչուհի ունի՝  84-ամյա Վահանդուխտ Մելքոնյանը, որը գյուղը չի լքել՝ իր սկեսրոջ պատգամը սրբորեն կատարելով։ Սկեսուրը նրան մեռնելուց առաջ պատգամել էր չուրախացնել թշնամուն, վառել ծուխը։

Գյուղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, սա էլ դարձել էր հիմնական պատճառ գյուղի դատարկման։

Դեկտեմբերի վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ Տիգրան Պետրոսյանը հայտարարեց, որ սպասվում է սահմանային ռեժիմի փոփոխություն։

Այսօր էլ Շիրակի մարզպետն ասաց, որ 5-6 գործարարներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից կապվել են իր հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարելու։ Ըստ մարզպետի, նրանք սպասում են սահմանային կարգի փոփոխությանը, որպեսզի կարողանան իրենց բիզնես պլանները տեղում իրականացնել։  Գործարարները պատրաստ են տարբեր բիզնես ծառայություներ մատուցել, սեփական տներ կառուցել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031