Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյակին

Մարտ 10,2020 19:22

Մարտի 10-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ գրող, արձանագիր, հրապարակախոս Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը։

Հուշ ցերեկույթը բաղկացած էր երկու մասից՝ առաջին մասում Սասունիկ Թորոսյանի կյանքի գործունեության, անձնական հատկանիշների և նրա կյանքում պատահած դեպքերի մասին հուշեր և հիշողություններ էին ներկայացնում նրա հարազատները, ընկերները և բոլոր նրանք, որոնք երբևէ առնչություն են ունեցել նրա հետ։

Ելույթ ունեցան՝ ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, արձանագիր Ռոլանդ Շառոյանը, գրող, հրապարակախոս Հովհաննես Այվազյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, Փիլիսոփայության դասախոս Գևորգ Հակոբյանը։ Ելույթը ամփոփեց և եզրափակեց Սասունիկ Թորոսյանի թոռը՝ Արամ Թորոսյանը։

Երաժշտական կատարումներով հանդես եկան մեներգչուհի Մանուշ Հարությունանը, դաշնակահար Գոհար Մաթևոսյանը և երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։

Երկրորդ մասում կայացավ Սասունիկ Թորոսյանի «Գիշեր» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տարբեր մեկնաբանություններով վերլուծեցին՝ Ռոլանդ Շառոյանը, Կարո Վարդանյանը և Գևորգ Հակոբյանը։

Միջոցառմանը աջակցել են Հայաստանի գրողների միությունը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, «Արմավ» հրատարակչությունը և «Ֆորմիկա-Արտ» ՍՊԸ-ն։

Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031