Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը

Մարտ 15,2020 13:28

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները.

  • Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:
  • Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:
  • Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:
  • Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:
  • ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:
  • Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ դարձյալ կոչ ենք անում մեր ազգաբնակչությանը.

  • ավելորդ խուճապի չմատնվել,
  • խուսափել մարդաշատ վայրերից կամ այն վայրերից, որտեղ հավանական է հիվանդների հետ շփումը,
  • հետևել անձնական հիգիենայի կանոններին,
  • պատասխանատվություն կրել հայտարարություն անելուց առաջ:

Հետևել միայն պաշտոնական լրահոսին:

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031