Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հետազոտական ծրագրեր կֆինանսավորի՝ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված

Մարտ 20,2020 17:38

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստվում է ԵՄ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» ծրագրի միջոցով հետազոտական ծրագրային առաջարկներ ֆինանսավորել՝ ի պատասխան կորոնավիրուսի (COVID-19) բռնկման:

«Նորարարական դեղամիջոցներ» նախաձեռնության ներքո հասանելի կլինի մինչև 45 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում: Սպասվում է, որ նույնքան գումար էլ կուղղվի դեղագործական արդյունաբերությանը, ինչի արդյունքում ընդհանուր ներդրումը կարող է հասնել մինչև 90 միլիոն եվրոյի:

«Հորիզոն 2020»-ը ԵՄ հետազոտությունների և նորարարությունների երբևէ եղած խոշորագույն ծրագիրն է, որի շրջանակներում վերջին 7 տարվա ընթացքում (2014-2020թթ.) մոտ 80 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորում է հասանելի եղել՝ ի հավելումն նշված միջոցների շնորհիվ ներգրավվող մասնավոր ներդրումների:

«Նորարարական դեղամիջոցներ» նախաձեռնությունն իրենից ներկայացնում է հանրային-մասնավոր գործընկերություն՝ Եվրոպական հանձնաժողովի և դեղագործական արդյունաբերության միջև՝ ի դեմս Դեղագործական արդյունաբերության և ասոցիացիաների եվրոպական ֆեդերացիայի (ԴԱԱԵՖ):

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031