Լրահոս
Օրվա լրահոսը

Պարետատունը քննարկել է տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցեր, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից պաշտպանելու միջոցառումներ

Մարտ 20,2020 23:15

Մարտի 20-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Տիգրան Ավինյանը ասել է.

«Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկեր ԱԳ նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանին ծննդյան կապակցությամբ: Պարոն Մնացականյան, շնորհակալություն Ձեզ, և արտաքին գործերի նախարարության ամբողջ աշխատակազմին, մեր դեսպաններին, մեր դիվանագետներին իրենց բարձրորակ աշխատանքի համար մանավանդ այս ծանր շրջանում:

Այսօր մենք կքննարկենք տարբեր գերատեսչությունների կողմից առաջարկվող հարցեր, խնդիրներ ու լուծումներ: Կքննարկենք նաև որոշակի նոր միջոցառումներ, որոնք նախատեսվում է շատ կարճ ժամանակամիջոցում ներմուծել: Խոսքը գնում է, մասնավորապես, տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցերի, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից նրանց պաշտպանելու միջոցառումների մասին»:

Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը:

Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուների բնակության վայր ու փոխանցեն կենսաթոշակները, կարևորվել է փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորմանը:

ՀՀ կառավարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031