Լրահոս
Օրվա լրահոսը

«Գինաց» ռեստորանի տնօրենի ասածները իրականությանը չեն համապատասխանում. Կոտայքի մարզի բնակիչ

Մարտ 26,2020 22:22

Կոտայքի մարզի բնակիչը, որը facebook-ում ահազանգել էր, որ  «Գինաց» ռեստորանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հավաքույթ է անցկացվել, ինչը բարձրաձայնելու  համար ռեստորանի տնօրենի բարեկամներն իրեն պարզաբանման էին կանչել ու հարվածել, պնդում է՝ «Գինաց» ռեստորանի տնօրենը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել Aravot.am-ին:

Ըստ այդ բնակչի՝ մասնավորապես, իրականությանը չեն համապատասխանում տնօրենի ասած տեղեկությունները, թե իրեն տեսնելու է գնացել մի հոգի: Ըստ տուժած բնակչի՝ իր հետ հանդիպման են եկել երկու հոգի, ինքը նույնիսկ ֆիքսել է նրանց մեքենայի համարանիշը, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել հայտնաբերել նրանց եւ բերման ենթարկել:

Տուժող կողմը պնդում է նաեւ, որ այդ երիտասարդներին մինչ այդ դեպքը չի ճանաչել: Նա նաեւ վստահեցնում է, որ ռեստորանում անցկացված հավաքույթի մասին իր գրառման տակ չի եղել «թող իրենց ընտանիքները վարակվեն» բովանդակությամբ մեկնաբանություն, ինչպես Aravot.am-ին հայտնել էր ռեստորանի տնօրենը:

Ռեստորանի տնօրենի այն տվյալները, թե՝ «գրառման հեղինակը միշտ վատ բաներով է հանդես եկել», ըստ ստատուսի հեղինակի, նույնպես չի համապատասխանում իրականությանը: Նա նաեւ ռեստորանի տնօրենից այդ հայտարարության վերաբերյալ փաստեր է պահանջում եւ վստահեցնում է, որ ոստիկանությունում իր տված ցուցմունքում իրեն ծեծելու դեպքը չի պայմանավորել «պոչկի քարերի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031