Լրահոս
Օրվա լրահոսը

Աներոջը սպանելու մեջ մեղադրվող փեսան կոնֆլիկտ չի ունեցել աներոջ հետ

Մարտ 26,2020 22:55

Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում  աներոջ ուղղությամբ կրակոցներ արձակելու ու սպանելու դրդապատճառը վարույթ իրականացնող մարմինը դեռ չի պարզել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց գործով մեղադրյալի պաշտպան Արման Սարգսյանը:

«Կոնֆլիկտ չի եղել, բացարձակ ոչ մի կոնֆլիկտ, որը հետո կհանգեցներ միմյանց միջեւ հաշվեհարդարի»,- ասաց փաստաբանը: Մեր հարցին, թե փորձաքննությամբ արդեն պարզվե՞լ է, թե արդյոք դեպքի պահին իր  պաշտպանյալը եղել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ, պաշտպանը չպատասխանեց, ասաց՝ նախաքննության ընթացքում  հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Ինչն էր կրակոցի պատճառը հարցին, փաստաբանը պատասխանեց. «Կրակոցի պատճառը մենք էլ ենք փորձում հասկանալ, վարույթ իրականացնող մարմինն էլ է փորձում հասկանալ՝ ինչն է կրակոցի պատճառը, այս պահին չենք կարող ասել, բայց, համենայնդեպս, ողջամիտ, տրամաբանական պատճառ, թե ւ այդ կրակոցն ինչու կարող էր արձակվել, այս պահին չկա»:

Մեր դիտարկմանը, թե մի քանի կրակոց է արձակել, ձեր պաշտպանյալը չի՞ հայտնել պատճառը, փաստաբանն ասաց՝ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրել:  Սպանությունը տեղի է ունեցել մեղադրյալի տանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031