Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը. «Ֆիգարո»

Մարտ 29,2020 12:01

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթը գուժեց Պատրիկ Դեւեջյանի մահը: Նա կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալ էր տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին:

75-ամյա Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, եւ մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմ ընկերը:

Պատրիկ Դեւեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով, նրա դերակատարումը մեծ է եղել Ֆրանսիայում հայոց Ցեղասպանության ընդունման եւ այդ թեմայով տարբեր օրենսդրական նախագծերի շրջանառման մեջ: Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2014թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով։

2007 թվականից նա ղեկավարում էր Ֆրանսիայի ամենամեծ նահանգը՝ Օ՛Սենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031