Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Արցախում ունենք 140 դիտորդ, որոնցից 132-ը Արցախի քաղաքացիներ են

Մարտ 30,2020 23:13

«Իրավական կրթություն և վերահսկողություն» Հ/Կ հիմնադիր, նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ուղիղ միացումով միացել էր Արցախից։ Նա նշեց, որ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը երեքշաբթի՝ մարտի 31-ին Արցախի համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու։

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ այս ընտրությունները առանձնանում են, քանի որ տեղի են ունենում աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համաճարակի պայմաններում. «Մեր կազմակերպությունը որոշակի փոփոխություններ է իրականացրել իր դիտորդական առաքելության ձևաչափում։ Մասնավորապես՝ ի սկզբանե մենք որոշել էինք, որ մենք բազմամարդ միջազգային դիտորդական առաքելություն ենք իրականացնելու, իսկ այդուհետ ընդգրկելու ենք բավական մեծ թվով դիտորդներ նաև տեղական կազմակերպության միջոցով։ Սակայն, այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս վերջին շաբաթների ընթացքում մեզ հնարավորություն տվեց օգտագործել մեր տեղական կազմակերպության ուժերը և ստիպեց, որ մենք ավելի սահմանափակ թվով դիտորդներ ընդգրկենք միջազգային դիտորդական կազմակերպության ձևաչափում»։

Նա հայտնեց, որ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ունեն 140 դիտորդ, որոնցից 132-ը Արցախի քաղաքացիներ են, և ընդամենը 8-ը՝ միջազգային դիտորդական կազմակերպության ձևաչափում։ Եվ նրանցից էլ ընդամենը 3-ն են ժամանել Երևանից, այդ թվում՝ Արփինե Հովհաննիսյանը. «Հանձնել ենք կորոնավիրուսի թեստ՝ բացասական արդյունքներով։ Այդ արդյունքները ներկայացրել ենք Արցախի Հանրապետության իշխանություններին»։

Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ ունեն շրջիկ դիտորդներ, այսինքն՝ սկզբունքորեն կարող են բոլոր տեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնել. «Ուրախ եմ նշել նաև, որ ապահովված է Ստեփանակերտի և հարակից շրջկենտրոնների շուրջ 48 ընտրատեղամասերից առցանց հեռարձակումը՝ լսելու և վիդեո տարբերակով»։

Gepostet von Arpine Hovhannisyan am Montag, 30. März 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031