Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը քաղաքական է՝ մենք պիտի քաղաքական միջավայր փոխենք, որպեսզի երկրում քաղբանտարկյալներ չլինեն»․ Սուրեն Սուրենյանց

Նոյեմբեր 16,2026 14:21 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երբեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարական չի եղել»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ հետպատերազմական փուլում արդեն ակնհայտ դարձավ ժողովրդավարության ճգնաժամը Հայաստանում։

«2021 թվականին Հայաստանում ամենակոպիտ ձևով ոտնահարվել է քաղաքական պատասխանատվության սկզբունքը։ Կարծես ոչինչ տեղի չէր ունեցել, կարծես հազարավոր տղաների մատաղ չէր արել Նիկոլ Փաշինյանը, կարծես Նիկոլ Փաշինյանը չէր դարձել հայրենիքի գող։ 2021-2025 թվականների ՏԻՄ ընտրություններում իշխանությունը մի գործելաոճ ուներ՝ ընտրությունները տեղի էին ունենում հանգիստ, թիրախավորումները տեղի էին ունենում հետո, երբ ընդդիմությունից ինչ-որ մեկը հանդգնում էր հաղթել։ 2025-ից Նիկոլ Փաշինյանը ավտորիտար կառավարման նոր մոդել սահմանեց։ Նա հասկացել էր, որ միայն այդ մեթոդով կարող էր պահել իշխանությունը, երկրորդը՝ պետք է միջավայր ստեղծեր արտաքին պարտավորությունների կատարման համար։ Այսպես սանձազերծվեց եկեղեցու դեմ պայքարը, Սամվել Կարապետյանի հետապնդումը, խորհրդարանական ընտրությունների խայտառակությունը ԲՀԿ-ի հետ կապված։ Եվ այսօր ամոթալի մի իրավիճակում ենք մենք բոլորս, որովհետև 4 քաղաքական ուժի ղեկավար գտնվում է բանտում»,- նշեց Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի սուվերեն իշխանություն այլևս գոյություն չունի, Փաշինյանը դարձել է բաց բաժնետիրական ընկերություն, որտեղ փայատերեր են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

«Եվ հիմա խնդիրը քաղաքական է՝ մենք պիտի քաղաքական միջավայր փոխենք, որպեսզի երկրում քաղկալանավորներ չլինեն»,- հավելեց Սուրենյանցը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30