Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Մենք այստեղ ենք, որ թույլ չտանք արցախցուն մոլորության մեջ գցեն

Մարտ 30,2020 23:30

«Իրավական կրթություն և վերահսկողություն» Հ/Կ հիմնադիր, նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ուղիղ միացման ընթացքում անդրադարձավ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու սկզբունքներին։

Հիշեցնենք՝ երեքշաբթի՝ մարտի 31-ին, Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ։ Եվ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնելու։

Նա նշեց, որ ցանկացած միջազգային կազմակերպության փաստաթղթով և Արցախի օրենսդրությամբ ամրագրված է, որ միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունները պետք է պահպանեն չեզոքություն, անկողմնակալություն և զերծ մնան ընտրական գործընթացին միջամտելուց. «Մեր դիտորդական առաքելությունը սկզբից մինչև վերջ որդեգրելու է հենց այս սկզբունքը։ Մեզ համար անչափ կարևոր է, և մենք ակնկալում ենք, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող մյուս կազմակերպությունները ևս այս սկզբունքին հավատարիմ կմնան։ Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որպեսզի դիտորդական առաքելությունը վերածվի այս կամ այն թեկնածուին բացահայտ կամ թաքուն, քողարկված, անուղղակի եղանակով օգնելու, սատարելու կամ որևէ այլ թեկնածուի սևացնելու կամ խոչընդոտելու գործընթացի։ Սա անթույլատրելի է, սա հակասում է բոլոր տրամաբանական, իրավական և քաղաքական ու մարդկային կանոններին։ Ուստի, մեր կազմակերպությունը այս առումով հետևողական է լինելու ինչպես իր վարքագծին, այնպես էլ այլ կազմակերպությունների վարքագծի նկատմամբ»։

Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենց դիտորդական կազմակերպությունը Արցախում չէ արցախցուն խելք սովորեցնելու համար. «Ես գիտեմ, վստահ եմ ու հավատացած եմ, որ Չլդրանում կամ Քոլատակում ապրող արցախցին շատ լավ գիտի բարդ իրավիճակում որոշում կայացնել, և որևէ մեկը Երևանից կամ որևէ այլ տեղից չպետք է նրան դա սովորեցնի։ Մենք այստեղ ենք ուղղակի հետևելու, որ արցախցու քվեն լինի հասցեական, և Արցախը հերթական անգամ աշխարհին, անգամ այս բարդ պայմաններում ցույց տա, որ ինքն ունակ է բարձր մակարդակով, ժողովրդավարական արժեքներին համահունչ ընտրություն կազմակերպել։ Մենք այստեղ ենք նաև, որպեսզի ինչպես ցանկացած փխրուն իրավիճակում, այնպիսի իրավիճակներում, երբ այլ շահեր հետապնդողներ կհայտնվեն կամ սադրանքի հնարավոր իրավիճակներ կլինեն։ Մենք այստեղ ենք նաև, որ հետևենք այդպիսի շահեր հետապնդողներին և թույլ չտանք, որ արցախցուն մոլորության մեջ գցեն»։

Gepostet von Arpine Hovhannisyan am Montag, 30. März 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031