Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտել եւ ցուցակագրել ենք». նախարարը՝ մինչեւ 2003թ.-ը հատուկ հաստատությունների սան եղած անձանց մասին

Ապրիլ 10,2020 12:55

«2003թ.-ից հետո մինչեւ 2019թ.-ը մանկատներից դուրս եկած շահառուները 2019թ.-ի ընթացքում ստացել են բնակարանների գնման վկայականներ»,-ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացնելով նախորդ մեկ տարում իրականացված աշխատանքը՝ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Ծրագիրը սկսել ենք 2019թ.-ին, այն շարունակական է եւ իրականացվել է խնայողությունների հաշվին: Այս պահին բնակարանի գնման վկայական է ստացել արդեն 133 անձ: Խոսքը 6,3 միլիոն դրամի մասին է խոսքը»,-տեղեկացրեց նախարարը:

Նա նաեւ մի խնդիր շեշտեց՝ բացահայտել եւ ցուցակագրել են մի խումբ անձանց, որոնք ավելի շուտ են դուրս եկել մանկատներից, բայց այդ ժամանակ հաստատությունը կրել է հատուկ կրթական նշանակության կարգավիճակ. «Նման հաստատությունը քիչ բանով է տարբերվում մանկատնից, եւ այս իրավական հիմքով այդ անձինք հիմա չունեն բնակարանի գնման վկայական ստանալու հնարավորություն: Մենք քննարկում ենք նաեւ այս քաղաքացիներին այլ որոշմամբ գուցե հնարավորություն տալու հարցը, որովհետեւ սոցիալական տեսանկյունից իրենք հիմա որեւէ առավելություն չունեն: Կարծում եմ՝ այս տարի հնարավորինս շուտ այդ հարցը կլուծենք»:

Նախարարը նաեւ ասաց, որ քննարկում են խնդիրն այն անձանց, որոնք եղել են մանկատան սաներ, ստացել իրենց հասանելիք բնակարանը, սակայն մինչ օրս այդ բնակարանի սեփականության վկայական չունեն:

Ինչ վերաբերում է մանկատան այն սաներին, որոնք նշյալ իրավական խնդրի պատճառով չեն ստացել բնակարան եւ արտագաղթել են ՀՀ-ից, նախարարն ընդգծեց՝ եթե կվերադառնան եւ կորոշեն ՀՀ-ում ապրել, նախարարությունում գուցե կարողանան մեխանիզմներ գտնել՝ այն դեպքում, եթե տվյալ անձինք հանդիսանում են շահառու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930