«Մինչև պատգամավոր լինելը դուք եղել եք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Եթե դուք այս օրենքի հեղինակն եք, ինչո՞ւ այն չեք ներկայացրել ձեր՝ նախարար եղած շրջանում։ Քանի որ բռնությունը միայն ֆիզիկական չէ, այս օրենքի նախագիծն այստեղ ներկայացնելու համար կարո՞ղ է բնության զոհ եք, ինչ-որ մեկը ձեզ ստիպե՞լ է, որ դուք այս օրենքի նախագիծը ներկայացնեք»,- ԱԺ նստաշրջանում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Բաթոյանն ի պատասխան ասաց․ «Իսկ եթե ես նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, նկատի ունեմ՝ դուք ուզում եք այդ իմաստով ամոթանք տա՞լ ինձ։ Սա խիստ դատապարտելի վարքագիծ է, բայց որևէ մեկն ինձ չի ստիպել այս նախագիծը բերել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանն արձագանքեց․ «Եթե դուք բռնության զոհ եք, դա մեզ անհանգստացնում է։ Եվ մենք պետք է մտածենք ձեզ պաշտպանելու մասին։ Եթե իսկապես այդ կարգավիճակում եք, ես իմ աջակցությունն եմ ձեզ հայտնում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































