Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք իշխանությունները կգնա՞ն ավելի առաջ ու կհասնե՞ն նույնիսկ Տիգրան Սարգսյանին՝ դրանով լարվածության նոր առիթ ստեղծելով պաշտոնական Մոսկվայի հետ. «Ժամանակ»

Ապրիլ 16,2020 12:05

ԱԱԾ հաղորդագրությունում նշված է, որ ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11 միլիարդ 442 միլիոն 68 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ը ստացել և անարգել տնօրինել են 3 միլիարդ 664 միլիոն 175 հազար դրամին համարժեք 9 միլիոն դոլար և 361 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

Համադրելով փաստերը՝ կարելի է եզրակացնել, որ խոսքը տարիներ առաջ բացահայտված և մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին է, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը հենց նրանց էր մեղադրում իրեն ունեզրկելու համար։

ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ գործը հարուցվել է մինչև Վեհափառի աղմկահարույց հայտարարությունը ու տակավին անհայտ է, թե դրա մասին ինչու է հայտարարվում երկու օր ուշացումով։ Արդյոք  Գարեգին Բ Կաթողիկոսի նախօրեի հայտարարության պատճառը այս քրեական գո՞րծն է եղել, թե՞ իշխանությունն է այս գործը խաղարկում՝ Վեհափառի ու նրա շրջապատի դեմ քարոզչական կամպանիայում։ Իհարկե, այս հարցի հստակ պատասխանը դժվար է տալ, մյուս կողմից՝ այդ պատասխանը բնավ չի սրբագրում այն մեղադրանքը, որն առաջադրվել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, մանավանդ, որ տեղի ունեցած հանցագործության մասին հանրությունը տեղեկացել էր դեռ տարիներ առաջ՝ 2013-ին։

Ոչ պակաս ինտրիգային է նաև այն հանգամանքը, որ օֆշորային սկանդալի շրջանակներում ակտիվորեն քննարկվում է նաև Տիգրան Սարգսյանի անունը։ Նա, իհարկե, այլևս վարչապետ չէ, սակայն ակնհայտորեն վայելում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համակրանքը ու պատահական չէ, որ վերջերս՝ ԵՏՄ Կոլեգիայի նախագահի պաշտոնը թողնելուց հետո, նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ:

Արդյոք իշխանությունները կգնա՞ն ավելի առաջ ու կհասնեն նույնիսկ Տիգրան Սարգսյանին՝ դրանով լարվածության նոր առիթ ստեղծելով պաշտոնական Մոսկվայի հետ, թե՞ նախաքննության հիմնական թիրախը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, մանավանդ, որ սոցիալական ցանցերում կարելի է հանդիպել տարբեր վարկածների․ սկսած նրանից, որ գործ ունենք իշխանության հերթական PR-ի հետ ու վերջացրած նրանով, որ այս գործով պաշտոնական Երևանը փորձում է «ատամ» ցույց տալ Մոսկվային՝ նրան հասկացնելով, որ չի հանդուրժելու այն ճնշումը, որ Քոչարյանի հարցով ռուսական իշխանությունը գործադրում է Հայաստանի վրա։

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930