Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը հաղթահարելու և աղետից խուսափելու միակ հնարավորությունն է՝ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր ունեցող ազգային-ժողովրդավարական ուժերի բևեռ, որը պետք է ներառվի պետության կառավարման մեջ. համատեղ հայտարարություն

Մայիս 04,2020 13:15

Գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում է առկա կիսագաղութային կեղեքիչ համակարգը, նրա ապօրինի սահմանադրությունը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները և կառավարման քրեաօլիգարխիկ մեխանիզմները:
Այս ամենի հետևանքով տասնամյակների ընթացքում ձևավորված արտաքին ու ներքին մարտահրավերները կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնացել են, կուտակվել և ազգի և պետականության համար կարող են առաջացնել գոյութենական ճգնաժամ:

Փաստում ենք, որ.

1.մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձևով,

2.գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք և կարողություն,

3.ճգնաժամը հաղթահարելու և աղետից խուսափելու միակ հնարավորությունն է՝ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր ունեցող ազգային-ժողովրդավարական ուժերի բևեռ, որը պետք է ներառվի պետության կառավարման մեջ,

4.հակաճգնաժամային կառավարման ծրագիրը պետք է հիմնվի համազգային համաձայնության ու ներառականության վրա և նախատեսի համակարգային փոփոխություններ (առաջին հերթին՝ պետության ինքնիշխանություն, Արցախը ներառող միասնական կառավարում, Անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն և անկախ դատարան) և ապահովի պարենային, առողջապահական, էներգետիկ ու պաշտպանական անվտանգություն, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալներ ու պայմաններ:

Գիտակցելով ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը, նախաձեռնում ենք ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց:

Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Ալբերտ Բաղդասարյան
Գարեգին Չուգասզյան
Եղիշե Պետրոսյան
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Տիգրան Խզմալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031