Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոնալդուն երկու շաբաթ կգտնվի կարանտինում

Մայիս 05,2020 15:24 Share

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը մի տեւական ժամանակ չէր ցանկանում Մադեյրայից վերադառնալ Թուրին, թեկուզ որոշակի դժվարություններով հասել է Իտալիա:

Կրիշին պլանավորել էր Թուրին ժամանել մայիսի 3-ին, սակայն նրա մասնավոր օդանավը թռիչքի թույլտվություն չէր ստանում:

Ինչպես տեղեկացնում է Calciomercat-ն, Ռոնալդուն հաջորդ օրը երեկոյան է վայրէջք կատարել եւ մեքենաների ուղեկցությամբ ուղղություն վերցրել դեպի իր առանձնատուն:

Իտալիայի օրենքով՝ Ռոնալդուն պարտավոր է երկու շաբաթ գտնվել կարանտինում, չնայած նրա թիմակիցները մայիսի 4-ից մարզվելու թույլտվություն են ստացել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031