Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել «Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ զինծառայության ժամանակ դիմումատուի 22-ամյա որդու մահվան հանգամանքների վերաբերյալ

Մայիս 07,2020 16:06

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել «Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով (Գանգատ թիվ 3673/11): Գործը վերաբերում է 2001թ. զինվորական ծառայության ժամանակ դիմումատուի 22-ամյա որդու մահվան հանգամանքներին: ՄԻԵԴ վճռի համաձայն՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ուստի դատարանը վճռել է դիմումատուին տրամադրել 24 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 2000 եվրո` որպես ծախսերի հատուցում:

ՄԻԵԴ հաղորդագրության համաձայն՝ Անահիտ Մկրտչյանը ծնվել է 1952թ. Հայաստանում, այժմ բնակվում է Բաղրամյան գյուղում: Նրա որդին՝ Արայիկ Ավետիսյանը մահացել է բանակ զորակոչվելուց 1 տարի անց հրազենային վնասվածքից, որը ստացել էր գումարտակի հրամանատարի սենյակում:

Ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ծառայակից ընկերոջ կողմից պատահաբար արձակված կրակոցից: Դեպքից մեկ շաբաթ անց մեղադրանք է առաջադրվել զորակոչիկներից մեկին, որն էլ ի վերջո մեղադրվել է անզգուշությամբ կատարված սպանության համար: Նշվում է, որ ինչպես դատաքննությունից առաջ, այնպես էլ դատաքննության ընթացքում մեղադրյալն ընդունել է իր մեղքը, բայց երբ 2011-ին կրկին հարցաքննվել է նա հերքել է նախկին հայտարարությունները՝ պնդելով, որ ստիպված է եղել նման ցուցմունք տալ, քանի որ իրեն սպառնացել են: Քննությունը շարունակվում է առ այսօր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031