Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ն նախագահի 1 թեկնածու ունի. նա կոչ արեց կոռումպացված նախարարների անունները տալ

Մայիս 21,2020 11:33

Արցախի նորընտիր՝ 7-րդ գումարման ազգային ժողովն այսօր առաջին նստաշրջանի աշխատանքն է սկսել: Օրակարգում է ԱԺ նախագահի եւ տեղակալների ընտրության հարցը: «Ազատ հայրենիք» կուսակցությունն առաջադրեց Արթուր Թովմասյանի, իսկ «Արդարություն» կուսակցությունը՝ Վահրամ Բալայանի թեկնածությունը: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ հայտնեց՝ ասելով. «Գտնում եմ, որ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները պետք է կատարի քաղաքական մեծամասնությունը ներկայացնողը: Իմ ձայնը գոհունակությամբ կտամ պարոն Թովմասյանին»:

Արթուր Թովմասյանը տարբեր տարիներին զբաղեցրել է ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնները: Նա «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիրներից է:

Նա ելույթում արձանագրեց, որ այս տարի Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները փաստում են՝ Արցախը որպես անկախ պետություն կայացել է. «Կցանկանայի խորհրդարանում տեսնել նաեւ այն ուժերին, որոնք չընտրվեցին, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Ապա Թովմասյանը շնորհակալություն հայտնեց Աշոտ Ղուլյանին, որը 15 տարի եղել է Արցախի ԱԺ նախագահ. «Մի դրվագ ասեմ Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի գործունեությունից: Փարիզում նրա ելույթը մինչեւ հիմա ականջներումս է: Հպարտացա, որ նա է Արցախի ԱԺ նախագահը»:

Ապա Արթուր Թովմասյանը հայտնեց, որ Ստեփանակերտում այժմ ներդրումներ են իրականացվում, եւ շուտով 250 աշխատատեղով ծխախոտի գործարան կբացվի՝ 150 000 դրամ նվազագույն աշխատավարձով: Դիմելով նորընտիր պատգամավորներին՝ Թովմասյանը շեշտեց. «Թիրախները կորոշեք, կասեք, թե կոռումպացված նախարարներն ովքեր են, եւ դրանով օգտակար կլինեք երկրի զարգացման գործին: Մենք հաշվի կառնենք այդ ամենը, եթե համապատասխանի իրականությանը»:

Առաջիկայում տեղի կունենք քվեարկությունը: Հիշեցնենք նաեւ, որ Արցախի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք»-ի առաջադրված թեկնածու Արայիկ Հարությունյանը, որի երդմնակալությունը կլինի այսօր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031