Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմաշենում անչափահասի են ձերբակալել․ նա կասկածվում է ֆուտբոլի դաշտում 20-ամյա երիտասարդի սպանության մեջ

Մայիս 28,2020 19:50

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզի  Մարմաշեն համայնքում ֆուտբոլ  խաղալիս՝  մահացել էր Վահրամբերդ համայնքի բնակիչ, 20-ամյա  երիտասարդ։ Նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, սակայն  արդեն մահացած էր եղել։ Մահվան հանգամանքները պարզելու համար  նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն Aravot.am-ին ասել էր, որ  Վահրամաբերդ ու Մարմաշեն համայնքների  17-21 տարեկան երիտասարդները ֆուտբոլ են խաղացել Մարմաշենի նոր կառուցված ֆուտբոլի դաշտում, որտեղ էլ  ծագել էր վիճաբանություն։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հենց նոր Aravot.am-ին տեղեկացրեցին, որ երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության  նախնական արդյունքներով,  գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի անմիջական հանձնարարությամբ հարուցվել է  քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝  սպանություն,  ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ  կյանքից զրկելը,  և կասկածվող անձը վարույթն իրականացնող քննիչի կողմից արդեն իսկ ձերբակալվել է։

Նշենք, որ նշված հոդվածի 1-ին կետը նախատեսում է 8-15 տարի ազատազրկում։

Մեր տեղեկություններով, ձերբակալվողը Մարմաշեն համայնքից է,  անչափահաս է, դեռ 18 տարին չի լրացել։ Կան տեղեկություններ, որ 20-ամյա երիտասարդին գետին են գցել  ու հարվածել են ձեռքով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031