Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Հունիս 05,2020 17:43

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին ստորագրել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքները:

Ինչպես նաև «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ ֆիզիկական անձինք օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով կարող են ներմուծել բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար նախատեսված դեղեր: Դեղերի ներմուծման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930