Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը Ալիևից մուրաց խաղաղություն, որ ամրապնդի իր իշխանությունը

Հունիս 06,2020 22:33

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանը իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական թողարկմանը անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում՝ վերելակում ունեցած կարճ զրույցին։ 

Նրա խոսքերով՝ այդ զրույցը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տվեց զավթել Հայաստանի իշխանությունը, իսկ Իլհամ Ալիևին տվեց ռազմավարական և մարտավարական առավելություն. «Նիկոլ Փաշինյանը սարսափում էր պատերազմից կամ գոնե թե սահմանային սրացումներից։ Դրա համար, երբ առաջին անգամ հանդիպեց Իլհամ Ալիևին Դուշանբեում և ուներ տետ-ա-տետ շփման հնարավորություն, և արդեն Նախիջևանի ուղղությամբ կային խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը մուրաց խաղաղություն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հաշվին մուրաց ժամանակ, որ ամրապնդի իր իշխանությունը, որ անի ընտրություններ, որ զավթի Հայաստանի իշխանությունը կամ Հայաստանի իշխանության մնացած ճյուղերը»։ 

Միքայել Մինասյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը զիջել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռքբերումները. «Դրանից հետո երբեք ոչ ոք չի խոսել Վիեննայի կամ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կիրառման մասին՝ ո՛չ եռանախագահները, ո՛չ Նիկոլ Փաշինյանը և իհարկե՛, ո՛չ Իլհամ Ալիևը։ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր այդ պայմանավորվածություններից ելնելով հայտարարել, որ ինքը սկսում է նոր հեղափոխական գործընթաց Լեռնային Ղարաբաղի հարցով»։

Նա հավելեց, որ Իլհամ Ալիևը ամեն տարի գարնանը փորձում է Նախիջևանի ուղղությունը ամրապնդել և առաջ գալ։ Նույնը փորձել է անել 2018 թվականի ապրիլից սկսած, սակայն մայիսին, երբ երկրում իրավիճակ փոխվեց, ըստ նրա, քաղաքական ղեկավարությունը կրակը ակտիվացնելու հրամաններ չէր տալիս, ինչը Ադրբեջանին հնարավորություն տվեց տեղ-տեղ 5 կմ տարածությունը կրճատել մինչև 750-1500 մ. «Խնդիրն այն է, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց չկրակել, և նույն հրամանը տվեց նաև Իլհամ Ալիևը։ Բայց կա մի խնդիր, որ Իլհամ Ալիևը սկսեց ամրապնդել արդեն իսկ վերահսկողության տակ վերցրած կետերը՝ ստեղծելով նոր ինժեներական կառույցներ, ճանապարհներ, մատակարարման համար ամբողջ ենթակառուցվածքը։ Որովհետև առանց դրա հայկական զորքերի կրակի տակ իրենք պետք է վերադառնային, բայց ամրապնդելով այդ մարտական կետերը, ես կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի վերահսկողությունից կորցրած կարող ենք համարել ավելի քան 2000 հա հող»։ 

Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը

Gepostet von Mikayel Minasyan am Samstag, 6. Juni 2020

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930