Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակամ ձկնաբուծական լճեր` Պտղնիում. համայնքի բյուջե չեն մուտքագրվել զգալի չափով գումարներ

Հունիս 09,2020 17:33

2020թ. մայիսին ՀՀ Կոտայքի մարզպետարանից ստացված գրությունում նշված խնդիրների համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը, ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 3.7604հա մակերեսով՝ 5 տարբեր գրանցված սեփականության իրավունքով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, արոտ և այլ գործառնական նշանակության հողամասերում՝ առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել  են ձկնաբուծական լճեր:

Հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել:

Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները չօրինականացնելու պատճառով համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ:

Արձանագրված խախտումների և թերությունների հիմքով` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ,  միջնորդություն է ներկայացվել  ՀՀ Կոտայքի  մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար, Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930