Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Գագիկ Ծառուկյանի հետ դեռևս քաղաքական պայմանավորվածություններ չունենք

Հունիս 11,2020 00:18

«Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում հաղորդավարը «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա վարչապետ դառնալու հայտ ներկայացնո՞ւմ է։

Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ այս պահին իրենց օրակարգում այլ հարցեր են․ «Իհարկե՛, ցանկացած քաղաքական ուժի նպատակն է գալ իշխանության և ձևավորել կառավարություն։ Բայց այսօրվա մեր օրակարգը լրիվ այլ բանի մասին է։ Ես բազմիցս արդեն ասել եմ, որ մեր գլխավոր օրակարգը այս ապիկար և ապաշնորհ իշխանություններին հեռացնելն է իշխանությունից։ Որովհետև այս իշխանությունների յուրաքանչյուր օր ավել մնալը իշխանության ղեկին ուղիղ սպառնալիք է մեր հայրենիքին։ Օրակարգը, որի շուրջ մենք առաջիկայում սկսելու ենք ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, այս իշխանություններին հեռացնելն է և նոր ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է։ Այդ օրակարգի շուրջ մենք առաջիկայում կսկսենք քաղաքական կոնսուլտացիաներ բոլոր քաղաքական ուժերի և անհատների հետ»։

Հարցին, թե նոր են սկսելու այդ խորհրդակցությունները, քանի որ «Իմ քայլից» հնչում են պնդումներ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր հետ և ոչ մեկ անգամ, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Գագիկ Ծառուկյանի հետ ես ունեմ շատ լավ, մարդկային, մտերիմ հարաբերություններ։ Ես նրա հետ հանդիպել եմ նախկինում, հանդիպում եմ հիմա, հետագայում նաև։ Այո՛, մեր հանդիպումները կրում են պարբերական բնույթ, բայց այս պահին դեռևս քաղաքական պայմանավորվածություններ չունենք։ Քաղաքական պայմանավորվածությունը ձեռք կբերվի, երբ կլինի առաջարկություն կամ կլինի քննարկում, այդ հարցը մեր քաղաքական խորհուրդը կքննարկի, և եթե որոշում կայացվի, դրա մասին անմիջապես հանրությունը կտեղեկացվի»։ 

 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930