Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթորմ Ինթերնեյշնլ»-ը հաստատում է Հայաստանում իր գործունեության անկախությունը և Գագիկ Ծառուկյանի հետ գործարար կապերի բացակայությունը

Նոյեմբեր 17,2026 11:54 Share
Աջակցեք aravot.am-ին

«Սթորմ Ինթերնեյշնլ» (Storm International) ընկերությունների խումբը, որն իր գործունեությունն իրականացնում է միջազգային խաղային ոլորտում՝ Shangri La (Շանգրի Լա) ապրանքանիշի ներքո, պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է լիովին անկախ եւ ինքնուրույն։

«Սթորմ Ինթերնեյշնլ»-ը չունի համատեղ ձեռնարկություններ, գործընկերային հարաբերություններ կամ այլ գործարար կապեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրա հետ փոխկապակցված առևտրային կառույցների, ինչպես նաև տեղական այլ քաղաքականապես ազդեցիկ անձանց կամ խոշոր բիզնես խմբերի հետ։

Ներկայում «Սթորմ Ինթերնեյշնլ»-ը գտնվում է Ծաղկաձորում խաղային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու գործընթացում։ Ընկերությունը բարեխղճորեն կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության բոլոր պահանջները և լիազորված պետական մարմինների հետ համագործակցությամբ անցնում սահմանված ընթացակարգերը։

«Սթորմ Ինթերնեյշնլ»-ը գտնում է, որ իր գործունեությունն ու նախագծերը Հայաստանում պետք է գնահատվեն բացառապես ընկերության սեփական ձեռքբերումների, գործարար համբավի, երկարամյա փորձի և օրենսդրական պահանջների պահպանման հիման վրա։

«Սթորմ Ինթերնեյշնլ»-ը միջազգային խաղային ոլորտում գործում է ավելի քան 30 տարի և զարգացնում է Shangri La ապրանքանիշի ներքո գործող խաղատների ցանցը։ Խմբի մայր ընկերությունը գրանցված է Նիդերլանդներում, իսկ նրա գործունեությունն ավելի քան տասը տարի ենթարկվում է անկախ աուդիտի։

Օրենսդրության պահպանումը, թափանցիկությունն ու պատասխանատու բիզնես գործունեությունն ընկերության հիմնարար սկզբունքներն են։

«Սթորմ Ինթերնեյշնլ» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30