Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-վրացական առցանց հանդիպում՝ կորոնավիրուսի բուժման նպատակով կիրառվող մեթոդների շուրջ

Հունիս 12,2020 22:45

Հայ-վրացական համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և առողջապահության նախարարության և համակարգի մի շարք մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան առցանց հանդիպում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի և նրա տեղակալների, վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի, Առողջապահական քաղաքականության բաժանմունքի պետ Եկատերինե Ադամիայի  և այլ  մասնագետների հետ:

Կողմերը մանրամասն ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայումս տիրող իրավիճակը, քննարկել են համաճարակի դեմ պայքարում երկու երկրի հանրային առողջության վերաբերյալ մի շարք կարևորագույն հարցեր: Գործընկերները փորձի փոխանակման նպատակով  կիսվել են համավարակի դեմ պայքարում իրենց քայլերով, ներկայացրել COVID-19-ի բուժման նպատակով կիրառվող իրենց մեթոդներն ու մոտեցումները, մշակված ուղեցույցները և այլն:

Վրացական կողմը ներկայացրել է, որ թեստավորումներն իրականացվում են 18 լաբորատորիայում` հետագայում դրանց թիվը հասցնելով 24-ի: Վերջիններիս տվյալների համաձայն` օրական կատարվում են 1400-1500 թեստավորում:

Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների բուժման համար հակաբիոտիկներ նշանակելու սկզբունքը, ինչպես նաև տիրաժի` ընդունման, ախտորոշման և տեղափոխման մեխանիզմներն ու մոտեցումները:

Գործընկերները հույս են հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պատվով հաղթահարել այս մարտահրավերը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930