Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի’ պառակտեք եւ թշնամացրեք ազգը, մի բաժանեք մարդկանց». Ռոման Ամոյան

Հունիս 16,2020 21:50

Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրում է.

«Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել,ընդհակառակը փորձել եմ հասկանալ, թե ինչ՞ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երեւում է)։

Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։

Ի տարբերություն այսօրվա ոստիկանների, կսահմանափակվեմ այդ բառով, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի եւ ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երեւում։

Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ՝ գրված ֆեյքերի էջերից եւ անինքնասեր մարդկանց կողմից, կներեք չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն եւ ինքնասիրություն…

Եվ վերջում՝ պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։ Երբեք եւ որևիցե անգամ ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ եւ հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես, որ երկրում տիրող իրավիճակից, դա չի գնահատվում։

Մի’ պառակտեք եւ թշնամացրեք ազգը, մի բաժանեք մարդկանց. Շնորհակալ եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930