Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ձեւաչափով կընթանա ֆուտբոլի 2022 թ. ԱԱ Եվրոպայի որակավորման փուլը

Հունիս 19,2020 21:12

ՈՒԵՖԱ-ն կազմել եւ հաստատել է 2022  նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում  նախատեսված ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի ձեւաչափը, որը դեռ պետք է արժանանա նաեւ ՖԻՖԱ-ի հաստատմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱ եվրոպական գոտու որակավորման փուլը ունենալու է 10 խումբ: 5-ում կլինի 6-ական ազգային  հավաքական, 5-ում՝ 5-ական: Խմբերում հաղթող թիմերը միանգամից իրավունք կնվաճեն մասնակցելու եզրափակիչ փուլի մրցաշարն, իսկ երկրորդ տեղ զբաղեցնողները Ազգերի լիգայի որակավորման շեմը հաղթահարած երեք հավաքականների հետ կպայքարեն մնացած ուղեգրերի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930