Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն չի մասնակցելու արտահերթ նիստին. Արման Աբովյան

Հունիս 29,2020 22:02

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով,որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը , «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն, այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին:

Ի տարբերություն մեր որոշ գործընկերների, ովքեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են Ազգային ժողովի նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքացու,Ազգային ժողովի յուրաքանչյուր աշխատակցի և մեր հայրենակիցների հանդեպ, ձեռնպահ ենք մնում վաղը ոչ միայն հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելուց այլ նաև Ազգային ժողովի վարչական տարածք մուտք գործելուց:

Միևնույն ժամանակ շարունակում ենք հետևել բոլոր զարգացումներին և, իհարկե, շարունակում ենք կատարել Ձեր կողմից մեզ վստահված պատգամավորի պարտականությունները` մշտապես ականջալուր լինել մեր քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930