Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գյոզալյան. «Մենք աստիճանաբար լավագույն մարզավիճակ ենք ձեռք բերում»

Հուլիս 07,2020 23:50

Խճուղային հեծանվավազքի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը COVID 19 համավարակի պատճառով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան հետաձգել էր 2021 թվականի սեպտեմբեր, նոր քննարկման արդյունքում  կկայանա այս տարվա օգոստոսի 24-ից 28-ը:

Այս առիթով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին ասաց. «Այն օրվանից, երբ պարետատունը պրոֆեսիոնալ մարզիկներին թույլատրեց վերսկսել մարզումները, Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը լիարժեք մարզվում է: Աշխատում ենք հասնել լավագույն մարզավիճակի եւ պահպանել տոնուսը: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությունը օգոստոս ամսին Ֆրանսիայում կազմակերպելու՝ միջազգային ֆեդերացիայի որոշմանը, այն հրապարակվել է միայն երեկ: Եթե այն իսկապես կայանալու է, մենք պատրաստ ենք մասնակցել: Սակայն մի խնդիր կա: Դա այսօրվա դրությամբ շենգեն գոտու երկրների սահմանների հարցն է: Հայաստանը ներառված չէ այն երկրների ցուցակում, որոնց  թույլատրվում է մուտք գործել եվրոպական երկրներ:

Մենք Էդգարի հետ միասին ավելի կոնկրետ նախապատրաստվում ենք նոյեմբերի 12-ից 16-ը կայանալիք հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը՝ էլիտ ռաունդին: Սակայն առայժմ հայտնի չէ դրա անցկացման վայրը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031