Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Փալոնի առաջարկած փոփոխությունը ներառվեց Ազգային պաշտպանության մասին օրինագծում. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 20,2020 23:35 Share

«Ամերիկայի ձայն». Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած համար 397 փոփոխությունը, որը կպարտադրի ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առանձին զեկույց ներկայացնել «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333րդ կետով տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության մասին, ընդգրկվել է Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագծի ընդհանուր փաթեթում և քվեարկության կդրվի ամբողջ փաթեթով, որը չափազանց հավանական է դարձնում փոփոխության վերջնական հաստատումը: Դրա մասին հաղորդում են ամերիկահայ շրջանակները:

Կոնգրեսական Փալոնի փոփոխության առաջարկով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի՝ անդրադառնալով ամերիկյան ռազմական օգնություն ստացող այն պետություններին, որոնք կարող են միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ իրականացրած լինեն ԱՄՆ-ի ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ հետո:

Այս զեկույցում ներառված կլինեն նաև մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ և լրացուցիչ քայլեր, որոնք կարող են ընդունվել ՝ այս տեսակի խախտումները կանխելու համար: Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագիծը շուտով կդրվի քվեարկության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել