Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում ենք ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին՝ չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի․ հայտարարություն

Հուլիս 25,2020 12:21

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ոչ միայն լուրջ մտահոգություն են առաջացնում Ռուսաստանի հայկական սփյուռքում, այլ նաև փաստացի կրում են մի շարք մարտահրավերներ ռուսաստանյան հասարակության մեջ ազգամիջյան համաձայնության պահպանման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ադրբեջանական կողմի դիտավորյալ գործողությունները նպատակ են հետապնդում հայ համայնքի ներկայացուցիչներին օրենքով արգելված տարբեր գործողություններում ներգրավելու համար:

«Այս կապակցությամբ մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցներին ՝ անկեղծ խնդրանքով, չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի, ինչպես նաև զերծ մնալ սոցցանցերում և տարբեր լրատվամիջոցների հարթակներում պատասխան գործողությունների տարբեր կոչերից:

Մենք նաև խնդրում ենք ձեզ պահպանել զգոնություն և զսպվածություն, ինչպես նախկինում, կատարել Ռուսաստանի Դաշնության օրենքները, մշտապես պահպանել ​​կապը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին՝ հնարավոր սադրանքների դեպքում»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը շարունակում են սերտ կապի մեջ գտնվել Ռուսաստանի իրավապահ մարմինների և իշխանությունների հետ՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար:

«Մեր համերաշխությունը, մեր համաձայնեցված գործողությունները Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության շրջանակներում հանդիսանում են մեր առջև ծագած հարցերը լուծելու բանալին»։

||| СОВМЕСТНОЕ ЗАЯВЛЕНИЕ ПОСОЛЬСТВА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ В РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ, РОССИЙСКОЙ И НОВО-НАХИЧЕВАНСКОЙ ЕПАРХИИ…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Freitag, 24. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031