Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱՏՄ մասնագետները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Իջեւան և Դիլիջան քաղաքներում

Հուլիս 25,2020 20:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Իջեւան և Դիլիջան քաղաքներում:

Մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը: Հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ ԱԱՏՄ մասնագետները տեղում տալիս են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ, ինչպես նաև դիտարկումներին զուգահեռ կատարում են իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Անվտանգության կանոններին հետևելու նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Հիշեցնենք, որ բոլոր այն տնտեսավարողների վերաբերյալ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ  ստուգումների արդյունքում արձանագրվում են պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, կայացվում է կասեցման որոշում:

ԱԱՏՄ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: