Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու». Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է վարչապետին

Օգոստոս 04,2020 11:22

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Տեղեկացնում եմ, որ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում։

Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,-գրում է Մարուքյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31