Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. «Զրպարտանք է: Այդ մարդուն ես երկու անգամ բացասական պատասխան եմ տվել՝ ասելով, որ փաստաթուղթ չկա, այրվել է». 168.am

Օգոստոս 13,2020 11:31

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հետաքն­նություն իրականացնելու համար:

168.am-ը այս հարցով կապ հաստատեց Ամատունի Վիրաբյանի հետ:

«Զպարտանք է: Այդ մարդուն՝ Արմեն Գագիկի Գրիգորյանին, ես երկու անգամ բացասական պատասխան եմ տվել՝ ասելով, որ փաստաթուղթ չկա, այրվել է: Անցած տարի երկու անգամ ՌԴ ուղարկել եմ բացասական պատասխան, որ այդ փաստաթղթերը չկան: ՌԴ-ից հարցումներ եմ ստացել, ես էլ էլ պատասխան եմ ուղարկել, որ չկա: Ես ՌԴ քաղաքացի Արմեն Գևորգյա՞ն եմ տեսել: Արխիվում չկա փաստաթուղթ, դրանք ոչնչացված են տաքսամոտորային պարկում: Այսօր ինձ ոստիկանություն են կանչել, նույն ձևով պետք է գնամ ու ասեմ»,- ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօ­րենը:

Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ այդ մասին քաղաքացուն հայտնել է անցած տարվա դեկտեմբերին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31