Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել. հանրային հիմնարկներում չի կարող «վերևից» ներքև քարոզարշավին մասնակցելու հանձնարարություն տրվել. Դանիել Իոաննիսյան

Մայիս 26,2026 14:01 Share

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Անկախ դիտորդ» դաշինքում անընդունելի ենք համարում հանրային հիմնարկներում անձանց նկատմամբ (ընտրական կոնտեքստում) պարտադրանքն ու ռեպրեսիաները։

Նշված դեպքերից մի քանիսով հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել (այժմ էլ Հ1-ում Արման Թաթոյանի հրապարակածի մասով ենք ներկայացնում)։

Չի կարող «վերևից» ներքև քարոզարշավին կամ հավաքին մասնակցելու հանձնարարություն տրվել։ Դա անողները պետք է երկար տարիներ բանտում անցկացնեն՝ ՔՕ 211-րդ և 236-րդ հոդվածներով։

Մենք նաև ունենք արժանահավատ ահազանգեր ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամներին հանրային հիմնարկներում աշխատանքից ազատման վերաբերյալ։ Դա, ևս, խիստ անթույլատրելի, ապօրինի խայտառակություն է, որի դեմ պետք է պայքարել։

Նման դեպքերի մասին ապացուցողական փաստերի դիմաց պատրաստ ենք վճարել 500 հազար դրամ ու, անհրաժեշտության դեպքում, տրամադրել իրավաբանական աջակցություն՝ գաղտնի պահելով տեղեկատվության աղբյուրը։

«Անկախ դիտորդ» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031