Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինձ տեղեկացրել են՝ ոմն Արարատ Միրզոյան հաղորդում է տվել… նա հայհոյանքներ էր հնչեցրել. Սայաթ Շիրինյան

Օգոստոս 13,2020 23:30

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանի դեմ այսօր հանցագործության մասին հաղորդում տված Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահը չէ: Այս մասին Aravot.am-ին ասաց Սայաթ Շիրինյանը:

«ԱԺ նախագահը չէ, ոմն Արարատ Միրզոյան է: Նա հայհոյանքներ էր հնչեցրել , այսպես ասեմ, ես տեղյակ չեմ, ինձ տեղեկացրել են՝ ոմն Արարատ Միրզոյան հաղորդում է տվել Մաշտոցի բաժնում: Երկուշաբթի օրը հրավիրվել եմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, տեղում կիմանամ, ինքս էլ կհասկանամ՝ ինչ է եղել, որպես այդպիսին դեպք չի եղել: Ասում են՝ սպանության սպառնալիք եմ հնչեցրել, բացառվում է, ես որեւէ մեկին սպանության սպառնալիք  չեմ ուղղել, իմ խոսքերը ես հրապարակային եմ ներկայացնում, ու որեւէ մեկի հետ անձնական թշնամանք չունեմ եւ որեւէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, թե ով է այս ամենը կազմակերպել, ում գլուխգործոցն է, երկուշաբթի կիմանամ, գուցե սա ինձ լռեցնելու հերթական փորձերից մեկն է, ես որեւէ մեկի հետ միջադեպ չեմ ունեցել»,- ասաց Սայաթ Շիրինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31